G7-ի երկրներն Ադրբեջանին կոչ են անում ապահովել հայերի վերադարձը միջազգային ստանձնած պարտավորություններին համապատասպան

Լուրեր

15.11.2026 | 22:05
Եղիշե Մելիքյանն ամփոփել է Ազգերի լիգայի վերջին խաղը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.11.2026 | 21:49
Փաշինյանը Կամբոջայում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքին
15.11.2026 | 20:27
Էստոնիան դեկտեմբերի 1-ից կփակի Ռուսաստանի հետ սահմանային բոլոր անցակետերը
15.11.2026 | 20:00
Թանկ շենքեր, էժանագին կառավարում․ ո՞ւր են գնում բնակիչների փողերը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
15.11.2026 | 19:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքիով ավարտեց պայքարը
15.11.2026 | 19:45
Nvidia-ի նախկին ղեկավար Ջենսեն Հուանգը սկանդալի հետևանքով կորցրել է 62 միլիարդ դոլար
15.11.2026 | 19:16
Փաշինյանը Կամբոջայում այցելել է Ֆրանկոֆոնիայի ավանում բացված Հայաստանի տաղավար
15.11.2026 | 18:56
Սևանում սիգի որսի արգելքի խախտման համար նախատեսված է վարչական և քրեական պատասխանատվություն
15.11.2026 | 17:56
Փաշինյանը Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովում խոսել է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացից
15.11.2026 | 17:19
Փաշինյանն ու Մոլդովայի վարչապետը քննարկել են Երևան-Քիշնև ուղիղ ավիաչվերթների կազմակերպման հարցը
15.11.2026 | 17:03
Էդգար Սևիկյանը լքել է Հայաստանի հավաքականի ճամբարը և հանդիպման է մասնակցում «Սուետայի» կազմում
15.11.2026 | 16:47
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Լատվիայի դեմ խաղում
15.11.2026 | 16:36
Դատավորների նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
15.11.2026 | 16:16
Նոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը
15.11.2026 | 15:23
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Պաղեստինին Անկախության օրվա առթիվ․ արձագանքել է նաև Իրանի դեսպանությունը
Բոլորը

Իտալական Կապրիում տեղի ունեցած հանդիպումից հետո G7-ի արտգործնախարարները համատեղ հայտարարություն են տարածել, որում անդրադարձ կա նաև Հայաստանին ու Ադրբեջանին։

«Մենք կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին լիովին հավատարիմ մնալ խաղաղության գործընթացին՝ հասնելու արժանապատիվ և տևական խաղաղության՝ հիմնված ուժի չկիրառման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքների վրա։ Մենք հիշում ենք 2023 թվականի դեկտեմբերի 7-ին կողմերի կողմից հրապարակված համատեղ հայտարարությունը և խրախուսում ենք նրանց պահպանել համագործակցության այդ ոգին իրենց հետագա փոխգործակցություններում։ Հետագա էսկալացիան անընդունելի կլինի»,-ասվում է հայտարարության մեջ։

G7-ը նաև Բաքվին կոչ է անում ապահովել Արցախի հայերի վերադարձը։

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին՝ լիովին կատարել միջազգային մարդասիրական իրավունքով ստանձնած պարտավորությունները և խրախուսել համապատասխան քայլերը՝ ապահովելու փախստականների և տեղահանվածների անվտանգ, արժանապատիվ և կայուն վերադարձը, որոնք ցանկանում են վերադառնալ իրենց տները»,- ասվում է փաստաթղթում։

G7-ը և նրա անդամները պատրաստ են նպաստել հետագա կառուցողական շփումներին բոլոր մակարդակներում, հատկապես՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի կողմից տրամադրված բանակցային հաստատված շրջանակում, որոնց մշտական ջանքերը բարձր են գնահատում:

«Մենք վերահաստատում ենք 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին նվիրվածության կարևորությունը, որով Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ Մենք խրախուսում ենք ավելի մեծ տարածաշրջանային համագործակցությունը և բոլոր սահմանների վերաբացումը, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը»,- ասվում է հայտարարության մեջ։