Ռուսաստանի մի շարք մարզերում Հաղթանակի օրվա շքերթները չեղարկվել են

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանի մի շարք շրջաններում, ինչպես նաև բռնակցված Ղրիմում այս տարվա մայիսի 9-ին Հաղթանակի օրվա կապակցությամբ շքերթ կամ «Անմահների գնդի» երթ անցկացնել չի նախատեսվում։ Մեկնաբանելով Ղրիմի հետ կապված այս որոշումը՝ թերակղզու «նահանգապետ» Սերգեյ Աքսյոնովն ասել է, որ դա կապված է «անվտանգության ապահովման հետ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտը Telegram-ում գրել էր, որ Հաղթանակի օրը Կուրսկում և շրջանի մունիցիպալիտետներում շքերթ, «Անմահների գնդի» երթ և այլ զանգվածային միջոցառումներ չեն լինի։

«Հաղթանակի օրվա պատվին մենք կկազմակերպենք առցանց հիշատակի միջոցառումներ, Կուրսկի բնակիչներին կառաջարկենք մարտնչած իրենց հարազատների լուսանկարները փակցնել իրենց տների պատուհաններին և մեքենաների ապակիներին»,- գրել է նա Telegram-ում:

Բրյանսկի մարզում նույնպես, ըստ տեղական Bryansk News-ի, Հաղթանակի օրվա շքերթ տեղի չի ունենա։ Ըստ պաշտոնյաների՝ դա պայմանավորված է ահաբեկչական վտանգի բարձր մակարդակով։ «Անմահների գնդի» շքերթը մարզում կանցկացվի առցանց։

Mash Telegram-ալիքի փոխանցմամբ՝ շքերթներից հրաժարվել են նաև Ռուսաստանի Դաշնության Բելգորոդի, Ռյազանի և Պսկովի մարզերում։