Նախորդ շաբաթ՝ մարտի հինգի լույս վեցի գիշերը, Պուշկին 60 շենքի բակում ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ունեցել է ողբերգական ավարտ․ երեք երեխաների հայր, 48-ամյա Յուրի Մինասյանը նախօրեին մահացել է ստացված վնասվածքներից։ Յուրի Մինասյանն ինքն է ահազանգել ոստիկանություն, ասել, որ արնաքամ է լինում։ Հիվանդանոց է տեղափոխվել անգիտասկից վիճակում, շուրջ 10 օր անց՝ մարտի 14-ին, մահացել է։ …

