Ստավրոպոլի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել

Լուրեր

07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:45
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
Բոլորը

Ստավրոպոլի երկրամասում՝ Կրասնոգվարդեյսկի շրջանի տարածքում, կործանվել է ռուսական Տու-22Մ3 հրթիռակիր-ռմբակոծիչ։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ դա տեղի է ունեցել մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ բազավորման օդանավակայան վերադառնալիս, գրում է Current Time-ը։

Գերատեսչության տվյալներով՝ օդաչուները կատապուլտվել են, նրանցից երեքին արդեն գտել են, ևս մեկի որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՊՆ-ի տվյալներով՝ ինքնաթիռում զինամթերք չի եղել։ Կործանման վայրում ավերածություններ չկան։

Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը եղել է տեխնիկական անսարքությունը։

Ուկրաինան ստանձնել է ինքնաթիռի կործանման պատասխանատվությունը։ ՌԲԿ-Ուկրաինան, հղում անելով ուկրաինական բանակում իր աղբյուրին, գրում է, որ դա եղել է ՊՆ գլխավոր հետախուզական վարչության օպերացիան։ Պարբերականի զրուցակիցը պնդում է, որ սա առաջին ռազմավարական ինքնաթիռն է, որն «Ուկրաինան կարողացել է ոչնչացնել թռիչքի ժամանակ»։ Ըստ աղբյուրի՝ ռմբակոծիչը հարվածներ է հասցրել Ուկրաինային։