Հնդկաստանում մեկնարկում են աշխարհի ամենամեծ խորհրդարանական ընտրությունները

Լուրեր

07.10.2026 | 12:56
Կոստանյանը ներկայացրել է ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ ստեղծվող տնտեսական հնարավորությունները
07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հնդկաստանում այսօր մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները, որոնք լրագրողներն ու փորձագետներն անվանում են մարդկության պատմության մեջ ամենամեծ քվեարկությունը։ Դրան կմասնակցի գրեթե մեկ միլիարդ ընտրող։ Նրանք կորոշեն, թե ինչպես են բաշխվելու խորհրդարանի 543 մանդատները և ով է դառնալու վարչապետ, գրում է Indian Express-ը։

Ընտրությունները կտևեն ապրիլի 19-ից հունիսի 1-ը և բաղկացած կլինի յոթ փուլից։ Վերջնական արդյունքները նախատեսվում է հրապարակել հունիսի 4-ին։ Իշխող Հնդկական ժողովրդական կուսակցությունը (IPP) համարվում է ֆավորիտ, ուստի հավանականությունը, որ երկրի վարչապետ Նարենդրա Մոդին երրորդ անգամ կզբաղեցնի այդ պաշտոնը, բավական մեծ է։ Ընդդիմությունը ներկայացված է 28 տարբեր քաղաքական շարժումների դաշինքով։

Հնդկական ժողովրդական կուսակցության նախընտրական ծրագիրը կենտրոնացած է տնտեսական ուղղության վրա։ Մոդիի կուսակիցները խոստանում են, որ Հնդկաստանն առաջիկա տարիներին կդառնա աշխարհի երրորդ տնտեսությունը և ժամանակակից արտադրություն ապահովող համաշխարհային արդյունաբերական կենտրոն։

Ուշադրություն է դարձվում շինարարությանը, ենթակառուցվածքային նախագծերին, էներգետիկայի ոլորտի ընդլայնմանը։ Բացի այդ, Նյու Դելին նպատակ ունի ստանալ 2036 թվականին Օլիմպիական խաղերը հյուրընկալելու իրավունք։

Միջազգային հարթակում IPP-ն նպատակ ունի ստանալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ: Կուսակցությունը չի շրջանցում նաև անվտանգության ոլորտը։ Մասնավորապես, պաշտպանության նախարար Ռաջնաթ Սինգհը հայտարարել է, որ Հնդկաստանը հավատարիմ կմնա միջուկային զենքի ստեղծմանը։ Նա այսպես է արձագանքել այն քաղաքական ուժերին, ովքեր առաջարկել են միջուկային զինանոցի լիակատար վերացում. Նյու Դելին այս մոտեցումն անվանում է «երկրի անվտանգությունը թուլացնելու դավադրություն»: