ԱՄՆ-ը վետո է դրել Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու բանաձևի նախագծի վրա

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

ԱՄՆ-ը վետո է դրել ՄՍԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի նախագծի վրա, որը խորհուրդ է տալիս Գլխավոր վեհաժողովին Պաղեստին պետությունն ընդգրկել իր կազմում որպես լիիրավ անդամ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նախօրեին տեղի ուենցած նիստում Անվտանգության խորհրդի 12 անդամներ, այդ թվում՝ Ռուսաստանը և Չինաստանը, քվեարկել են Ալժիրի առաջարկած փաստաթղթի ընդունման օգտին: Մեծ Բրիտանիան և Շվեյցարիան ձեռնպահ են մնացել, դեմ է եղել միայն ԱՄՆ-ը։

«ԱՄՆ-ը նախկինի պես վճռական կերպով աջակցում է երկու պետությունների ստեղծմանը։ Այս քվեարկությունը չի արտացոլում պաղեստինյան պետականության դեմ հակազդեցությունը, այլ ընդունում է, որ դա տեղի կունենա միայն կողմերի միջև ուղիղ բանակցությունների միջոցով»,- քվեարկությունից հետո ասել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը:

Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը դատապարտել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ի վետոն՝ այն անվանելով «անարդար, անբարոյական և չարդարացված»: Նրա խոսքով՝ դա հակասում է «միջազգային հանրության կամքին, որը վճռականորեն աջակցում է Պաղեստինի լիիրավ անդամակցությանը» համաշխարհային կազմակերպությանը։

Իսկ ահա Իսրայելի ԱԳ նախարար Իսրայել Կացը ողջունել է Վաշինգտոնի քայլը՝ նշելով, որ «ամոթալի առաջարկը մերժվել է և ահաբեկչությունը չի պարգևատրվի»։