Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է․ Վարդանյանը՝ Տավուշում սահմանագծման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Սահմանազատման փաստաթղթերին ծանոթացել եմ, ու այն, որ մենք ունենալու ենք հնարավորություն՝ ունենալու դե յուրե սահմանազատված սահմանի որոշակի հատված՝ տալիս է լուրջ հիմք հետագա իրավական գործընթացների համար, այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

«Կա որոշակի հատված պետական սահմանի, որ կարող ենք համարել պետական սահման, կա պայմանավորվածություն, որ սահմանը պետք է անցկացվի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Սա, ըստ էության, նշանակում է, որ Խորհրդային Միության վարչական սահմանը հիմք է հանդիսանում սահմանի սահմազատման և սահմանագծման համար։ Սա նշանակում է սահմանազատման աշխատանքներն իրականացվում են այս կտորի վրա և այդ կտորի վրա սահմանազատման համար համաձայնություն է ձեռք բերվել։ Այս համաձայնության վերաբերյալ գոհունակություն են արտահայտել թե եվրոպական կառույցները, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, թե բոլոր այն դերակատարները, որոնք ներգրավված են այս գործընթացներում։ Ցանկացած դեպքում՝ պայմանավորվածությունը, որը երկու կողմերի համար դիտարկվում է որպես արդյունավետ լուծում՝ դրական է։ Փոքր քայլերով փոխադարձ վստահությունը կարևոր է»,- նշեց նա։

Հարցին՝ ինչո՞ւ ենք միակողմանի զիջումների գնում՝ Վարդանյանն արձագանքեց․ «Ես չեմ կարող ասել միակողմանի է, թե ոչ։ Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանությունն այն է, որ ով ինչ վարչական սահմաններ ունեցել է Խորհրդային Միության փլուզման օրը՝ այդ սահմաններն են դիտվում որպես պետական սահման»։

Մանյա Պողոսյան