Հնդկաստանը հայտարարել է մոլորակի ամենամեծ ընտրությունների օրը, որին կարող է մասնակցել գրեթե 1 միլիարդ մարդ։ Երկրի խորհրդարանի անդամների քվեարկությունը տեղի կունենա ապրիլի 19-ից հունիսի 1-ը՝ ավելի քան 1 միլիոն ընտրատեղամասերում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Արդյունքները կհրապարակվեն հունիսի 4-ին, բայց արդեն պարզ է, որ հինդու ազգայնական «Բհարաթիա Ջանատա» կուսակցությունը (BJP) հաղթանակ կտանի, իսկ 73-ամյա վարչապետ …

