«Զորավար Անդրանիկ» մետրոյի կայարանում քաղաքացին նետվել է ընթացող գնացքի տակ
Ապրիլի 21-ին՝ժամը 20:00-ի սահմաններում մետրոպոլիտենում տեղի է ունեցել արտակարգ դեպք. քաղաքացի Բ. Ա. ծնված 1996 թվականին նետվել է «Զորավար Անդրանիկ» կայարան ժամանող գնացքի տակ։ Այս մասին հաղորդում են Երևանի մետրոպոլիտենից։
Գլխավոր տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանի հրամանով Երևանի մետրոպոլիտենը ժամանակավորապես անցել է մեկ գծանի երկկողմանի երթևեկության («Գարեգին Նժդեհ» կայարանից դեպի «Սասունցի Դավիթ» կայարան և «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Բարեկամություն» կայարան)։