Ուկրաինան ԱՄՆ-ից պահանջել է նոր տեսակի զենքեր՝ ռուսական ագրեսիան հետ մղելու համար, այդ թվում՝ F/A-18 Hornet կործանիչներ, Apache գրոհային ուղղաթիռներ և այլ զինատեսակներ, հայտնում է Reuters-ը։ Հաղորդվում է, որ Ուկրաինայի Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ներկայացրել են «ուկրաինական պաշտպանական ուժերի կարիքները բավարարող սպառազինությունների ցանկը» Վաշինգտոնում կայացած փակ հանդիպման ժամանակ, որին մասնակցել են պետական պաշտոնյաներ և ԱՄՆ պաշտպանական …

