Ուկրաինային օգնություն տրամադրելու ԱՄՆ որոշումն ավելի շատ ուկրաինացիների մահվան պատճառ կդառնա․ Պեսկով

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինային օգնություն տրամադրելու ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի որոշումը ավելի կհարստացնի ԱՄՆ-ին ​​և ավելի կկործանի Ուկրաինային, վստահ է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ուկրաինային օգնություն տրամադրելու որոշումը սպասելի էր և կանխատեսելի, դա էլ ավելի կհարստացնի Ամերիկայի Միացյալ Նահանգներին և կկործանի Ուկրաինային՝ պատճառ դառնալով ավելի շատ ուկրաինացիների մահվան՝ Կիևի ռեժիմի մեղքով», – ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակը։

Պեսկովը նշել է, որ ԱՄՆ-ը պետք է պատասխան տա Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների բռնագրավման համար։

Նախկինում ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հավանության են արժանացել Ուկրաինային, Իսրայելին և Թայվանին ռազմական օգնություն տրամադրելու, Ռուսաստանի սառեցված ակտիվների առգրավման, ինչպես նաև Չինաստանի դեմ լրացուցիչ պատժամիջոցների ներդրման մասին օրինագծերը։

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն տվեց Ուկրաինային տրամադրվող օգնության վերաբերյալ նախագծին։ Ուկրաինային կտրամադրվի 61 միլիարդ դոլար։