07 Դեկտեմբեր 2023 | 12:56
ԱԺ նախագահը հավատում է, որ ՌԴ-ի հետ սպառազինության մատակարարման խնդիրը կարող է լուծվել գործընկերային մթնոլորտում
Հայաստանի ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը կարծում է, որ վճարումների դիմաց Ռուսաստանի կողմից Հայաստանին դեռևս սպառազինություն չմատակարարելու խնդիրը հնարավոր է լուծել գործընկերային մթնոլորտում։ Սիմոնյանի խոսքով՝ ռուսական կողմը շանս ունի՝ ցույց տալու, որ շարունակում է հավատարիմ մնալ իր հայտարարած սկզբունքներին ու ստորագրած փաստաթղթերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սիմոնյանը նման դիրքորոշում հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե …