Կյանք փրկող որոշում է․ Զելենսկին՝ 61 մլրդ դոլարի օգնության մասին

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ուկրաինային օգնելու կենսական օրինագիծը, որն ընդունվել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից, կկանխի պատերազմի ընդլայնումը, կփրկի հազարավոր կյանքեր և կօգնի մեր երկու երկրներին էլ ավելի ուժեղանալ»,- այսպես է մեկնաբանել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ներկայացուցիչների պալատի կողմից երեկ կայացված որոշումը։ Այս մասին գրում է Euronews-ը։

«Ամերիկյան աջակցության փաթեթը, որի համար մենք այդքան պայքարեցինք, շատ նշանակալի ֆինանսավորում է: Այդ օգնությունը կզգան թե՛ առաջնագծում կանգնած մեր զինվորները, թե՛ ռուսական տեռորից տուժած մեր քաղաքներն ու գյուղերը։ Շնորհակալ եմ բոլորին, ովքեր աջակցեցին օրինագծին, սա կյանք փրկող որոշում է»,- նշել է Զելենսկին։

Հսկայական փաթեթը նախատեսում է 61 մլրդ դոլարի օգնություն։ 14 միլիարդ դոլարը հատկացվելու է ուկրաինական բանակի վերապատրաստման և վերազինման համար:

Մոտ 10 մլրդ դոլարի օգնություն, որը կտրամադրվի վարկերի տեսքով, ուղղվելու է էներգետիկ ոլորտին և ենթակառուցվածքների վերականգնմանը։ Գաղափարն առաջարկել է Դոնալդ Թրամփը, ով կարծում է, որ Միացյալ Նահանգները պետք է «դադարի փող տալ՝ առանց այն հետ ակնկալելու»։

Բյուջեի մեծ մասն ուղղվելու է ամերիկյան զինանոցը համալրելուն ու ամերիկյան զենքի գործարաններին։ Երբ տեքստը հաստատվի Սենատում, որտեղ Ջո Բայդենի դաշնակիցները մեծամասնություն ունեն, և ստորագրվի նախագահի կողմից, ԱՄՆ-ին մեկ շաբաթից քիչ ժամանակ կպահանջվի զենքի մատակարարումը վերսկսելու համար: Այս մասին հայտնում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի մի քանի անդամների։

Սպիտակ տան խոսնակ Կարին Ժան-Պիերը ուրբաթ ասել է, որ ԱՄՆ-ի օգնության հոսքը Ուկրաինային կվերսկսվի «անհապաղ», երբ տեքստն ընդունվի Կոնգրեսի երկու պալատների կողմից:


Ուկրաինային օգնություն տրամադրելու ԱՄՆ որոշումն ավելի շատ ուկրաինացիների մահվան պատճառ կդառնա․ Պեսկով