ԱՄՆ Կոնգրեսն Ադրբեջանի պաշտոնյաների և բարձրաստիճան զինվորականների դեմ պատժամիջոցների օրինագիծ է ներկայացնում, այդ թվում՝ Արցախում պատերազմի համար

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մի խումբ ամերիկացի կոնգրեսականներ, Դինա Տիտուսի գլխավորությամբ, այս շաբաթ նախատեսում են առաջին անգամ  Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել։ Այս մասին ադրբեջանական Turan-ի վաշինգտոնյան թղթակցին տեղեկացրել են Կոնգրեսում իր աղբյուրները։

Այս օրինագիծը պատժամիջոցներ է նախատեսում ավելի քան 40 ադրբեջանցի պաշտոնյաների՝ բարձրաստիճան զինվորականների, դատավորների, քննիչների և այլ  պաշտոնյաների նկատմամբ, որոնք «ակտիվ դեր են խաղացել երկրում օրենքի գերակայության և մարդու իրավունքների խախտման գործում»։ Նրանց թվում են Պաշտպանության նախարարության, Գլխավոր դատախազության, Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի, Ներքին գործերի նախարարության, Պետական ​​անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության, Պետական ​​սահմանային ծառայության և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչներ։

Օրինագիծը կոչ է անում նախագահ Ջո Բայդենի վարչակազմին՝ 180 օրվա ընթացքում որոշում կայացնել ԱՄՆ օրենսդրությամբ սահմանված անձանց խմբի դեմ պատժամիջոցներ կիրառել, ներառյալ՝ «Մագնիտսկու օրենքը»:

«Ադրբեջանի դեմ պատժամիջոցների վերանայման մասին 2024 թվականի օրենքն» ընդգծում է Արցախյան պատերազմը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կառավարության կողմից քաղաքական ընդդիմության նկատմամբ դաժան բռնաճնշումները՝ որպես ադրբեջանցիների մարդու իրավունքների հետ կապված «լուրջ մտահոգություն»:

Մասնավորապես, փաստաթղթում նշվում է ընդդիմության առաջնորդների, ակտիվիստների և կառավարության քննադատների, այդ թվում՝ Գուբադ Իբադօղլուի ձերբակալությունների մասին։ Ասվում է նաև, որ 2024 թվականի մարտի 6-ին Ադրբեջանի իշխանությունները Բաքվում ձերբակալել են վեց լրագրողների և նրանց մաքսանենգության անհիմն մեղադրանք առաջադրել՝ որպես Ադրբեջանում անկախ լրատվամիջոցների դեմ շարունակվող ճնշումների մաս:

Օրինագծում նաև խոսվում է հայ ռազմագերիների իրավունքների խախտումների մասին։ Նշվում է, որ «Ադրբեջանում ռազմագերիների և գերի ընկած քաղաքացիական անձանց նկատմամբ շարունակվող ձերբակալությունները, խոշտանգումները, մարդու իրավունքների այլ լուրջ խախտումներ լրջորեն կասկածի տակ են դնում Բաքվի հավատարմությունը մարդու իրավունքներին և արդար ու կայուն խաղաղության շուրջ բանակցելու կարողությանը»։

Օրինագծում ներկայացված 40 ադրբեջանցի պաշտոնյաների ցանկում են, մասնավորապես, Ադրբեջանի հատուկ նշանակության ուժերի հրամանտար, գեներալ-լեյտենանտ Հիքմեթ Միրզոևը, ռազմական ոստիկանության պետ, փոխգնդապետ Էլգյուն Ալիևը, Ադրբեջանի 218-րդ կոմանդո-բրիգադի հրամանատար, գնդապետ Էլշան Սանաևը, Ադրբեջանի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անվար Աֆանդիևը, Պետանվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևը, նախագահ Իլհամ Ալիևի աշխատակազմի ղեկավար Սամիր Նուրիևը և այլ պաշտոնյաներ։

Հավելենք, որ Եվրախորհրդարանն էլ ապրիլի 24-ին քննարկելու է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը։ Եվրոպացի պատգամավորները դիտարկելու են «Քաղաքացիական հասարակության դեմ Ադրբեջանում վերջին բռնաճնշումները․ դոկտոր Գուբադ Իբադօղլուի և Իլհամիզ Գուլիևի գործերը» բանաձևը։

Էմմա Չոբանյան