Իսրայելի իշխանությունները հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի մեծ հարվածից՝ ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո․ NYT

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Իսրայելի իշխանությունները, ԱՄՆ-ի և այլ դաշնակիցների ճնշման ներքո, հրաժարվել են իրանական ռազմական օբյեկտներին ավելի մեծ պատասխան հարվածից, գրում է New York Times-ը՝ վկայակոչելով երեք անանուն իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյաների:

«Իսրայելի առաջնորդներն ի սկզբանե քննարկել են անցած շաբաթ Իրանի ներսում մի շարք ռազմական օբյեկտներին հարվածելու հարցը, այդ թվում՝ Թեհրանի մերձակայքում գտնվող օբյեկտներին»,- գրում է պարբերականը։

Ըստ հրապարակման՝ Թել Ավիվին լայնամասշտաբ պատասխան տալու հարցում տարհամոզել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները, ինչի արդյունքում Իսրայելն անցած ուրբաթ «ավելի սահմանափակ» պատասխան հարված է հասցրել։

Իսրայելի ավելի մեծ հարձակումը կմեծացներ տարածաշրջանային ծավալուն հակամարտության հավանականությունը, նշում է թերթը։

Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ուրբաթ գիշեր Իսրայելը «սահմանափակ» պատասխան հարված է հասցրել Իրանի թիրախներին։

Հիշեցնենք, որ պայթյուններ էին գրանցվել Իրանի Սպահան քաղաքի մոտակայքում։ Իրանական IRIB պետական գործակալությունը հայտնել է, որ երկրի մի շարք նահանգներում անօդաչու թռչող սարքերի մոտենալը կանխելու համար ակտիվացել է հակաօդային պաշտպանությունը։ Իրանի տարածքին հարվածը հասցվել է Իսրայելի վրա անօդաչուներով և հրթիռներով Իրանի հարձակումից գրեթե մեկ շաբաթ անց: