Կառավարությունում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի ընդլայնված կազմով հանդիպումը: Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդես են եկել հայտարարություններով: ՀՀ վարչապետն իր խոսքում նշել է. «Հարգելի՛ պարոն գլխավոր քարտուղար, Հարգելի՛ գործընկերներ, Ուրախ ենք Հայաստանում հյուրընկալել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար պարոն Յենս Ստոլտենբերգին և նրա գլխավորած պատվիրակությանը: Այս այցը ՆԱՏՕ-ի …

