ՌԴ-ն սրացումների կարող է գնալ ՀՀ-ում, բայց իշխանափոխության թվաքանակ չկա, Փաշինյանը շարժման դեմ քայլերի չի գնա․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 19:53
Մհեր Գրիգորյանը ԶՖԳ-ի պատվիրակության հետ քննարկել է ջրամբարաշինության և ջրային ռեսուրսների ծրագրերը
02.10.2026 | 19:44
Պուտինը հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինային՝ չպահպանելով նախկինում գործող սահմանափակումները. Զելենսկի
02.10.2026 | 19:34
Վիճաբանություն Երևանի Մինաս Ավետիսյան փողոցում․ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց
02.10.2026 | 19:20
ՌԴ-ն սպասում է Հայաստանի արձագանքին՝ երկաթուղու երկու հատվածների վերականգնման վերաբերյալ. Օվերչուկ
02.10.2026 | 19:11
Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Էստոնիայի հետ
02.10.2026 | 19:00
ՀԷՑ-ի կոնցեսիոն կառավարմամբ հետաքրքրված է 5 միջազգային կորպորացիա, 100% բաժնետոմսեր կճանաչվեն հանրային գերակա շահ․ Ռոմանոս Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:53
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
02.10.2026 | 18:44
ՆԳՆ-ում քննարկել են ընտանեկան բռնության դեպքերի արձագանքման նոր մեխանիզմները
02.10.2026 | 18:31
ՄԻՊ-ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ
02.10.2026 | 18:19
Ֆրանսիան հրաժարվել է հաստատել Բաքվի հետ ՆԱՏՕ-ի գործընկերության ծրագիրը, Թուրքիան էլ արգելափակել Հայաստանի ծրագիրը․ Politico
02.10.2026 | 18:10
Ադրբեջանցին պիտի դատապարտվի այստեղ, և գերիների հետ փոխանակման հարցը քննարկվի․ Գառնիկ Դանիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 18:02
Կարեն Նալբանդյանն ու Հենրիկ Նալբանդյանը կաշխատեն միջազգային խաղերում
02.10.2026 | 17:51
ԱԺ-ում քննիչ հանձնաժողով է ստեղծվել Հայ Առաքելական եկեղեցում առաջացած ճգնաժամն ուսումնասիրելու համար
02.10.2026 | 17:42
Փաշինյանի ելույթը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
02.10.2026 | 17:33
Հրապարակվել են վարորդական վկայական ստանալու տեսական քննության նոր հարցաշարերը
Բոլորը

Ադրբեջանի հետ սահմանազատման պրոցեսն արդեն Կիրանցում է արվում, որտեղ 3 սյուն է տեղադրված, կան սահմանապահներ։ Սահմանազատման աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացն իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

«Ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը, և տեսնում ենք այս գործընթացի առաջին դրական արդյունքները»,- ասել է Ադրբեջանի նախագահը՝ նախօրեին իրանցի պաշտոնակցի հետ համատեղ հայտարարությունների ժամանակ։

Ալիևն ընդգծել է, որ սա հույս է ներշնչում, որ երկար ընդմիջումից հետո «Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է խաղաղության պայմանագիր ստորագրվել»։

«Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում»,- ասել էր նա։

Քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը Factor TV-ի հետ զրույցում ասում է, որ անհրաժեշտ է զերծ մնալ կեղծ հայրենասիրական «ոչ մի թիզ հող» լոզունգներից և խոսել հստակ քարտեզներով լուծումներից։

«Պիտի հասկանանք, թե որն է բարդությունը այս պրոցեսի։ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, երբ սկսվել էր սահմանազատումը, Ալ-Ջազիրային տված հարցազրույցում նշեց, որ Ադրբեջանը չի ցանկանում Ալմա-Աթայի հռչակագիրը ներառել խաղաղության պայմանագրում։ Ռիսկն այն է՝ արդյո՞ք Ադրբեջանը խաղաղության պայմանագրում կնշի Ալմա-Աթան և արդյո՞ք սահմանի ամբողջ երկայնքով կիրականացվի սահմանազատումը։ Երկրորդ՝ Ադրբեջանն արդյո՞ք կգնա խաղաղության պայմանագրի վավերացման խորհրդարանում, և արդյո՞ք իրենց ստանալիքը վերցնելուց հետո չեն ձգձգի գործընթացը, որպեսզի Հայաստանի տարածքները չվերադարձնեն։ Արդյո՞ք կան երաշխավորներ, որ Ադրբեջանը կպահի իր ստորագրած փաստաթուղթը։ Սրանք հարցեր են, որոնք պատասխանների կարիք ունեն։ Այն ուժերը, որոնք սահմանազատման հարցի հետ կապված բողոքներով են զբաղված, այս հարցերը չեն բարձրացնում։ Ընդամենը խոսում են, որ մեր հողերը տալիս եք, պետք չի զիջումների գնալ և այլն»,- նշեց նա։

Հայաստանում ընդդիմությունը բողոքի ակցիաներ է իրականացնում։ Երբ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ին Հանրապետության հրապարակի հանրահավաքում Փաշինյանի հրաժարականն էր պահանջում, նաև ասել էր, որ 7-ից 10 օրում կհեռացնի Փաշինյանին։ Այսօր արդեն 11-րդ օրն է, բայց նա չի ասել՝ ինչո՞ւ իր նշած ժամկետում Փաշինյանը չհեռացվեց, և երկրորդ՝ ինքը մնալո՞ւ է շարժման մեջ՝ իր նշած ժամկետի լրանալուց հետո։

Լիլիթ Դալլաքյանը պնդում է, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պարզապես խաբվել է մայիսի 9-ի հանրահավաքի մարդաշատությանը՝ կարծելով, թե կկարողանա 7-ից 10 օրում իշխանափոխություն իրականացնել։ Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն սրացումների կարող է գնալ ՀՀ-ում, բայց իշխանափոխության թվաքանակ չկա, Փաշինյանը շարժման դեմ քայլերի չի գնա։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան