Ադրբեջանի ԱԳ նախարարությունն արձագանքել է այսօր Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի ընթացքում Փաշինյանը խոսել է Բաքվի կողմից ռազմական ագրեսիայի քաղաքականության և հայկական սուվերեն տարածքներն օկուպացիայի տակ պահելու մասին։ Մասնավորապես, Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, թե, իբր, Փաշինյանի «անհիմն մեղադրանքները տարածաշրջանում լարվածություն ստեղծելու նպատակ ունեն»։ Բաքուն նաև հերքում է իր ագրեսիվ քաղաքականության բնույթը՝ ուղղված Հայաստանի …

