Բաքուն Ստեփանակերտում դատախազ է նշանակել
Քաղաքականություն
20.05.2024 | 16:20Ադրբեջանն էթնիկ զտման ենթարկած Ստեփանակերտում դատախազ է նշանակել։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ գլխավոր դատախազ Քյամրան Ալիևի որոշմամբ՝ այդ պաշտոնում նշանակվել է Ռաշադատ Օրուջևը։
2019 թվականից առ այսօր նա աշխատել է Յասամալի շրջանի դատախազի տեղակալ։
Հավելենք, որ Բաքուն Ստեփանակերտում դատախազություն էր ստեղծել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի 2024 թվականի մայիսի 4-ի հրամանագրով։