ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի քարտուղարի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը Ռուսաստանի Դաշնությունում անցկացված ընտրություններն անվանել է «աներևակայելի ոչ ժողովրդավարական գործընթաց»։ «Կարծում եմ՝ կարելի է վստահորեն ասել, որ ԱՄՆ-ից շնորհավորական զանգեր (Պուտինին) չեն լինի»,- ասել է Պատելը։ Արևմտյան կառավարությունները Ռուսաստանում անցկացված «ընտրություններն» անվանել են անարդար և ոչ ժողովրդավարական։ Միաժամանակ, Հնդկաստանը, Չինաստանը և Հյուսիսային Կորեան շնորհավորել են Կրեմլի առաջնորդին՝ …

