Եթե Ադրբեջանին Մեղրիով ճանապարհ եք տալու, 1926-ի քարտեզով արեք դեմարկացիա, որով ՀՀ-ն 30940 ք/կմ է․ դա է գինը․ Սամվել Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ադրբեջանի հետ սահմանազատման պրոցեսն այսօր Կիրանցում է արվում, որտեղ 3 սյուն է տեղադրված, կան սահմանապահներ։ Սահմանազատման աշխատանքներն արդեն իսկ մոտենում են ավարտին։ Սահմանազատված հատվածում սահմանը վերահսկողության տակ են վերցնում հայկական սահմանապահ ուժերը: Գործընթացն իրականացնելու համար ժամանակավորապես փակվում է Կիրանցի մուտքը։

Անդրադառնալով սահմանազատմանը՝ ՀՀ իշխանությունն ասում է, որ սա այլընտրանք չունեցող գործընթաց է, և չկա Ալմա-Աթայից դուրս այլ փաստաթուղթ, որը պետք է հիմք ընդունվեր, որ 1976 թվականի քարտեզն է, որ ունի իրավական հիմքեր։

Factor TV-ին տված հարցազրույցում Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին հարց ուղղեցինք՝ նա տեսնո՞ւմ էր հավանականություն՝ 4 գյուղ չտալու և Ադրբեջանի նոր պատերազմին դիմագրավելու, մի բան, որ չի արվել, երբ Արցախն էր հայաթափվում։ Նա պնդեց, որ գլխավոր խնդիրն Ադրբեջանի հետ ոչ թե այս գյուղերն էին, այլ դեռևս լուծում չստացած ապաշրջափակման հարցը։

«Պետք է հասկանանք մեր անելիքը։ Մեր հասարակությունը և քաղաքական դաշտը պիտի խորիմաստ գիտակցեն, թե ինչ խնդիր է իրենց դեմ կանգնած։ Մենք անընդհատ խոսում ենք 4 գյուղից, հետո խոսելու ենք 4 անկլավից, հետո՝ դեմարկացիայից և այլն, բայց գլխավոր խնդիրը ճանապարհի խնդիրն է։ Մենք գալու ենք այդտեղ և ունենալու ենք պրոբլեմ։ Ադրբեջանը և Թուրքիան շուտով ավարտելու են իրենց տարածքներում ճանապարհային ենթակառուցվածքների կառուցումը, և իրենց պետք է, որ Հայաստանն էլ սկսի այդ աշխատանքները»,- ասաց նա։

Սամվել Բաբայանը չհամաձայնեց այն պնդումների հետ, թե գոյություն ունի միջանցքի խնդիր, այլ, ըստ նրա, առաջարկը տարանցիկ ճանապարհի շուրջ է, ինչը թույլ կտա Արդբեջանին իր մի տարածքից տեղաշարժվել դեպի Նախիջևան՝ հեշտացված կարգով։ Բաբայանը կարծում է, որ ճանապարհը չբացելն այս պայմաններում պատերազմ հրահրելուն է հավասար։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան