Հայաստանում 2023 թվականի 11 ամիսների տվյալներով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 9,4 %-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Ամենաբարձր աճը գրանցվել է արտաքին առևտրաշրջանառության ոլորտում՝ 48,2 %, նվազում է գրանցվել միայն էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում՝ – 4,3 %: Միայն նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 11,2 %-ով։