Ցնցումներ են սպասվում Իրանի նախագահի մահից հետո․ ռումբը ով էլ պայթեցնի՝ ՀՀ-ն պիտի պատրաստվի․ Հրաչյա Արզումանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին, արտգործնախարար Աբդոլահիանը և մի քանի այլ պաշտոնյաներ զոհվել են ուղղաթիռի վթարի հետևանքով: Իրանի պետական հեռուստատեսությունը մայիսի 20-ին հայտնել է, որ ուղղաթիռը կործանվել է եղանակային վատ պայմանների պատճառով:

Մարդիկ սկսեցին քննարկել նաև Իսրայելի միջամտության հավանական տարբերակը՝ հաշվի առնելով, որ վերջին ամիսներին խիստ սրվել են երկու երկրների հարաբերությունները․ Իրանն Իսրայելի վրա ԱԹՍ-ներով հարձակում էր ձեռնարկել՝ ի պատասխան Իսրայելի կողմից իսրայելական հյուպատոսարանի վրա հարձակման։

Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանին Factor TV-ի հետ զրույցում հարց ուղղեցինք՝ կա՞ն, արդյոք, տարածաշրջանում թեժացումների, ռազմաքաղաքական իրավիճակի սրման նախադրյալներ։ Իրանը նաև դեմ է հանդես եկել Ադրբեջանի և Ռուսաստանի պահանջած «Զանգեզուրի միջանցքին»։ Եվ հաշվի առնելով, որ մեկ-երկու ամիս ժամանակ կա՝ մինչ նոր նախագահի ընտրությունը, որոշակի վակուում չի՞ բացվում, արդյոք, տարածաշրջանում։ Արզումանյանը պնդեց, որ ըստ էության՝ գլխատվել է Իրանի արտաքին քաղաքականությունը, որը վարվել է վերջին տարիներին, ինչը տարածաշրջանային ցնցումների կարող է բերել։

«Իրանը բավականին հաջողակ ռազմավարություն էր իրականացնում, որը հիմնված էր դիվանագիտական աշխատանքի և ուժային գործոնի կիրառման վրա։ Իրանը կարողացել է պատերազմ սկսել Իսրայելի տարածքում։ Իրանը կարողացել է վերականգնել հարաբերությունները Սաուդյան Արաբիայի և Պակիստանի հետ։ Այս ամենը կապված էր ԱԳ նախարարի գործունեության հետ։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ուժային քաղաքականությունն էր ձևավորում, ԱԳՆ-ն՝ դիվանագիտական։ Այս դեպքը գլխատել է այս քաղաքականությունը, Իրանը պարալիզացվել է՝ Աբդոլահիանին փոխարինելը շատ դժվար է լինելու»,- ասաց նա։

Հրաչյա Արզումանյանը կանխատեսում է, որ Իրանի նախագահի, ԱԳ նախարարի մահը ցնցումներ է բերելու Իրանին, և փորձ կարվի երկիրը նաև ապակայունացնել, և ըստ փորձագետի՝ այդ ռումբը ով էլ պայթեցնի, ՀՀ-ն պիտի պատրաստվի անվտանգային ճգնաժամերին։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան