Իրանի նախագահի մահվան փաստից Թուրքիան և Ադրբեջանը գուցե օգտվեն՝ ակտիվանան Զանգեզուրի միջանցքի հարցով․ Արմեն Պետրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Իրանի հատուկ ծառայություններն ավարտել են նախագահական ուղղաթիռի վթարի հետևանքով զոհված բոլոր անձանց նույնականացումը։ Հակաճգնաժամային կառավարման գործակալության աշխատակիցներն ասել են․ «Բոլոր նահատակների ինքնությունը հստակեցվել է, ԴՆԹ թեստի կարիք չկա»։

Իրանցի պաշտոնյաները նաև տեղեկացրել են, որ զոհերից մեկի՝ այաթոլլա Մոհամադ Ալի Ալ-Հաշեմի մարմինը, ի տարբերություն մնացածների, գրեթե չի այրվել։

«Որոշ տեղեկությունների համաձայն՝ այաթոլլան վթարից հետո շուրջ մեկ ժամ դեռ ողջ է եղել, նույնիսկ հասցրել է զանգահարել նախագահի աշխատակազմի ղեկավարին»,- հաղորդում են իրանական աղբյուրները։

Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը Factor TV-ի հետ զրույցում ամենահավանական վարկածը համարում է եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ուղղաթիռի վթարը, որը հաղորդվել է Իրանի պետական հեռուստաընկերությամբ։ Նա նաև անդրադարձավ ուղղաթիռի՝ արտաքնապես հին տեսք ունենալու փաստին։

«Չի կարելի անտեսել այս պատմության մեջ տեխնիկական և տեխնոլոգիական գործոնը։ Սա խոսում է այն խնդիրների մասին, որոնց Իրանը բախվում է պետության կառավարման տարբեր ոլորտներում՝ անվտանգային, տեխնիկական, տեխնոլոգիական առումներով։ Դրանք առաջացել են միջազգային պատժամիջոցների հետևանքով։ Նախկին ԱԳ նախարար Զարիֆը քննադատել է արևմուտքին պատժամիջոցների կիրառման համար, որոնք նա վթարի պատճառ է համարել»,- ասաց նա։

Ըստ Արմեն Պետրոսյանի՝ Իրանում նաև ահաբեկչական հարձակումներ կարող են լինել՝ ապակայունացնելու երկիրը, քանի որ հիբրիդային գրոհներ են այս երկրի դեմ։ Եվ եթե Իրանի հակառակորդներն ապակայունացնեն վիճակը, ուղղաթիռի վթարի վարկածը, գուցե, փոխվի արտաքին միջամտության ուղղությամբ։

Նրա խոսքով՝ Իրանի նոր նախագահը կտրուկ կլինի արտաքին աշխարհում՝ Արևմուտքի հետ փոխզիջման չի գնա։ Արմեն Պետրոսյանը թեև ցածր է համարում հավանականությունը, սակայն չի բացառում, որ Իրանում հավանական անկայունությունից օգտվեն Թուրքիան և Ադրբեջանը, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի նկատմամբ իրենց հավակնությունները ցուցադրելով։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան