Նիստեր՝ առանց Աբրահամյանի. փաստաբանն «անհիմն» է որակում նախկին վարչապետի գույքի բռնագանձման հայցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը շարունակում է քննել Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության ներկայացված հայցը ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի և նրան փոխկապակցված 10 անձանց վերաբերյալ։ Աբրահամյանի, նրա ընտանիքի և հարազատների փոխարեն դահլիճում նրանց փաստաբաններն են։ Բարձրաստիճան նախկին պաշտոնյայի ներկայացուցիչ Վարազդատ Ասատրյանը Factor TV-ի հետո զրույցում պնդում է՝ հայցն անհիմն է։

59 անշարժ գույք, որից 15-ը՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում, 12-ը՝ Մխչյան համայնքում, 10-ը՝ Նարեկում, 2-ը՝ Արզականում, 6-ը՝ Ծաղկաձորում, ինչպես նաև խոշոր առանձնատներ և բնակարաններ Ջերմուկում, Սևանում, Դիլիջանում և ՀՀ գրեթե բոլոր մարզերում։ Այս ամենը, ըստ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության, Հովիկ Աբրահամյանին և նրան փոխկապակցված անձանց պատկանող բռնագանձման ենթակա անշարժ գույքի միայն մի մասն է։ Նախորդ տարի այս մասով դատարան ներկայացված հայցը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։

Բարձրաստիճան նախկին պաշտոնյայից պետականացման ենթակա գույքերի պահանջը բավականին ծավալուն է։ Առաջին նիստի ժամանակ դատախազ Ենոքյանից մոտ մեկ ժամ էր պահանջվել այն դատարանին ներկայացնելու համար։ Նրա խոսքով՝ ուսումնասիրությունը ևս երկար է տևել, Աբրահամյանի գույքն ուսումնասիրվել է 2020 թվականի նոյեմբերից մինչև 2023-ի փետրվարը։

Ըստ գերատեսչության՝ նախկին պաշտոնյայից պետք է պետականացվի նաև 4 ավտոմեքենա, 20 ընկերություններում մասնակցություններ և բաժնետոմսեր, շուկայականից էականորեն ցածր արժեքով օտարված 9 գույքերի շուկայական արժեքներ՝ ընդհանուր 1 մլրդ 630 միլիոնի հասնող, ինչպես նաև ընկերություններին տրված փոխառություններից ծագող պահանջի իրավունք։ Աբրահամյանի ներկայացուցիչը, մինչդեռ, հայտարարում է՝ էական խախտումներով է կատարվել ուսումնասիրությունը։

Շուրջ 20 տարի տարբեր բարձրաստիճան պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանի անունը 2018 թվականի հեղափոխությունից մի քանի ամիս անց հայտնվեց առաջին էջերում. Հատուկ քննչական ծառայությունն Աբրահամյանին մեղադրանք առաջադրեց պաշտոնեական լիազորություններն անցնելու և ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Հենց այդ ժամանակ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվեց ստորագրություն՝ երկրից չհեռանալու մասով։ 2023 թվականի ապրիլին էլ Գլխավոր դատախազությունը հայտարարեց, թե 2008-2015 թվականների ընթացքում Հովիկ Աբրահամյանը վստահված անձանց միջոցով, ապօրինի մասնակցելով «Ավազահատիկ» ընկերության գործունեությանը, ավազի հանքի շահագործումից ստացել է շուրջ 230 մլն 400 հազար դրամի շահույթ: Այս քրեական գործերով քննությունը դեռևս շարունակվում է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան