27․3 մլն դրամ եկամուտ և 2 կառուցվող բնակարան․ ի՞նչ են հայտարարագրել ՆԳ նախարարը և կինը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն անցած տարի 27․3 մլն դրամ եկամուտ է ստացել։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով նրա ներկայացրած 2023 թ-ի գույքի և եկամուտների հայտարարագրի համաձայն՝ այդ գումարի մեծ մասը՝ 18․9 մլն դրամը ՆԳՆ-ից ստացած աշխատավարձն է, 3․7 մլնը՝ կենսաթոշակը, 2․7 մլն դրամը՝ ՊԵԿ-ից հիփոթեքի եկամտահարկի վերադարձը, ևս 1 մլն 875 հազար դրամ նախարարը միանվագ վճար է ստացել ՆԳՆ-ից։

Հիփոթեքային վարկը՝ 28 մլն դրամ, Վ․ Ղազարյանը վերցրել է 2021 թ-ին «Հայբիզնեսբանկից»։ Նա բնակարանի գնման իրավունքի համար 35․7 մլն դրամ փոխառություն է տվել «ՄԼ Մայնինգ» ընկերությանը, որը հանրային ծառայողների համար պետական ծրագրով բնակարաններ է կառուցում մայրաքաղաքի «Երազ» թաղամասում (Ադոնցի 19/8), Քանաքեռում (Մելիք Մելիքյան 2/1) և Նոր Նորքում (Միկոյան 9/3): Հիշեցնենք, որ «ՄԼ Մայնինգի» միակ սեփականատերը Հատուկ քննչական ծառայության նախկին գլխավոր քարտուղար Դավիթ Սուքիասյանն է։

Վարկի մայր գումարի մնացորդը 2023-ի տարեվերջի դրությամբ կազմել է 26․5 մլն դրամ, որի մարմանը տարվա ընթացքում ուղղվել է մոտ 3․4 մլն դրամ։
Նախարարը հայտարարագրել է նաև 2005-ին գնված արտադրական նշանակության շինություն Իջևանում և 2013-ին նվեր ստացած առանձնատուն Տավուշի Գետահովիտ համայնքում։ Երևանում նա 90 օրից ավելի բնակվել է Երևանի կենտրոնում գտնվող բնակարանում։

Ուշագրավ է, որ նախարարը 2021-ին գնել է 1989 թ-ի արտադրության ZIL մակնիշի ավտոմեքենա։ Այլ շարժական գույք Ղազարյանը չի հայտարարագրել։
Տարեվերջի նրա բանկային հաշվին եղել է մոտ 494 հազար դրամ, կանխիկ ունեցել է 8500 դոլար և 12․5 մլն դրամ։

ՆԳ նախարարի կինը՝ Լուսինե Մելիքսեթյանը, որ Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի պետն է, իր հերթին 2022 թ-ին բնակարանի գնման իրավունքի համար 22 մլն դրամի չափով փոխառություն է տվել «Արմ Կոնստրակտ 1» ընկերությանը։ Այն բազմաբնակարան համալիրներ է կառուցում Արաբկիր համայնքում (Կոմիտաս 60), Նոր Նորքում (Դավիթ Բեկ 290) և Մալաթիա Սեբաստիայում (Զորավար Անդրանիկ 121/6)։
Այս գումարը նա վարկ է վերցրել նույն՝ 2022 թ-ին, «Ամերիաբանկ» ՓԲԸ-ից։ Նախարարի կնոջ եկամտի միակ աղբյուրը նրա աշխատավարձն է՝ 2022 թ-ին՝ 2․4 մլն դրամ, իսկ 2023 թ-ին՝ 3․3 մլն դրամ։

Գայանե Խաչատրյան