Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների միջև ապրիլի 19-ին ձեռք բերված պայմանավորվածության հետ։ «Մենք ողջունում ենք 2024 թվականի ապրիլի 19-ին կայացած ադրբեջանա-հայկական սահմանների սահմանազատման հանձնաժողովի նիստում ձեռք բերված համաձայնությունը։ Ուղիղ բանակցությունների միջոցով ձեռք բերված այս դրական զարգացումը կարևոր քայլ է խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ»,- ասված է հայտարարությունում։

