ՌԴ-ից գալիս են ՀՀ-ում հեղափոխություն անեն, երկիրը տան մերժված ուժերին, ՀՀ-ն դնեն ՌԴ-ի տակ՝ որպես գուբերնիա․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 18:49
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
04.08.2026 | 18:35
Ինչպես ներդնել ավելի հեշտ ու պարբերաբար․ Ամերիաբանկը ներկայացրել է MyInvest-ի նոր հնարավորությունը
04.08.2026 | 18:30
Կատարը հայտարարել է, որ ԱՄՆ-Իրան հնարավոր համաձայնագրի նախագծեր են «շրջանառվում»
04.08.2026 | 18:21
Նեյմարը պատասխանել է կարիերան ավարտելու մասին հարցին
04.08.2026 | 18:14
Ինքը կեղտ ա իմ համար․ Լևոն Քոչարյանը՝ քաղաքացուն հարվածող ոստիկանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:06
Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:58
Հայկ Կոնջորյանի կինը պարզաբանումներ է ներկայացրել «Հայփոստ»-ում իր աշխատանքի մասին
04.08.2026 | 17:53
Չինաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին վերանշանակվելու կապակցությամբ
04.08.2026 | 17:45
ՀԷՑ-ի կառավարումը տապալել եք, եկել «Հայփոստ»-ի կառավարումից եք խոսում. Արուսյակ Մանավազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 17:41
Զելենսկին հայտարարել է Ադրբեջանի ինքնիշխանությանն աջակցելու, Հայաստանի հետ հարաբերությունները վերականգնելու մասին
04.08.2026 | 17:32
Կոնջորյանի ընտրվելու լուրը նախ հայտնեց ՔՊ-ի ֆեյսբուքի էջը, հետո նոր ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահը
04.08.2026 | 17:14
«Բարսելոնան» հետևում է Ռոդրիի շուրջ ստեղծված իրավիճակին
04.08.2026 | 17:04
ԱԺ-ն կրկես չի՛․ Ռուբինյանը անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անուղղակի կերպով մեղադրել է Ռուսաստանին և Բելառուսին՝ Հայաստանի դեմ պատերազմ նախապատրաստելու մեջ։ Թեև նա ուղիղ չի նշել  այդ երկրների անունները, սակայն ասել է, որ ՀԱՊԿ երկու երկիր է աջակցել Հայաստանի դեմ լայնածավալ պատերազմի պատրաստմանը։ Փաշինյանը, ըստ էության, պատասխանել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որը Բաքվում խոստովանել է, որ Ալիևի հետ մինչև 2020 թվականը ունեցել է քննարկում 44-օրյա պատերազմի մասին և որ երկուսով եկել են եզրահանգման, որ պատերազմում կարելի է հաղթել։

Քաղաքագետ Գուրգեն Սիմոնյանը Factor TV-ի  հետ հարցազրույցում ասում է՝ կասկած չկա, որ խոսքը Ռուսաստանի և Բելառուսի մասին է։ Նա հիմք է ընդունում այն տվյալները, ըստ որոնց՝ 2011-2020 թվականներին Ռուսաստանը և Բելառուսը ապահովել են Ադրբեջանի զենքի ծավալի 67%-ը։  Սիմոնյանը, սակայն, նկատում է, որ  Փաշինյանի կառավարությունը պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում կայացրած լիներ։ «Անկեղծ ասած՝ ես այլևս տրամաբանական քայլերի ակնկալիք չունեմ Հայաստանի ներկայիս ռազմաքաղաքական ղեկավարության կողմից։ Բանից պարզվում է, որ Նիկոլ Փաշինյանը երկու տարի ուղղակի ակնարկում էր, սակայն հիմա արդեն Ազգային ժողովում մեղադրեց Ռուսաստանին և Բելառուսին։ Շատ լավ, միջազգային դերակատարները ակտիվ մասնակցել են պատերազմին մեր դեմ, հետո՞։ Հետոն այն է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է կարողանար ճգնաժամային կառավարում իրականացնել և Հայաստանը պոկեր Ռուսաստանից»։

Անդրադառնալով ընդդիմության՝ այս օրերին ծավալած փողոցային պայքարին՝  Գուրգեն Սիմոնյանը  նշում է՝ փողոցում կատարվողը ևս իշխանությունների անգործության հետևանքն է. «Եթե մենք լյուստրացիա արած լինեինք, կարելի կլիներ 30-40 հոգանոց ցուցակ կազմել և օտարերկրյա գործակալներին զրկել ընտրվելու իրավունքից։ Այս ուժերը Փաշինյանի իշխանության համախտանիշն են։ Այս ուժերը կոլաբորացիոնիստական ուժեր են, Ռուսաստանի շահերն են սպասարկում։ Նրանք 30 տարի կազմաքանդել են Հայաստանը, ես չեմ կարող նրանց կողքին կանգնել՝ լինելով դեմ սահմանազատման Փաշինյանի տրամաբանությանը։ Այդ մարդիկ Ռուսաստանից գալիս են այստեղ, որ հեղափոխություն անեն, երկիրը տան մերժվածներին, Հայաստանը դնեն Ռուսաստանի տակ որպես գուբերնիա», – նշեց քաղաքագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝տեսանյութում։

Ռոբերտ Անանյան