Զելենսկին Խարկովում հանդիպում է անցկացրել ռուսական ինտենսիվ հարձակումների ֆոնին

Լուրեր

07.10.2026 | 15:01
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
07.10.2026 | 13:41
Թոմաս Տուխելը ռեկորդ է գրանցել Անգլիայի հավաքականում
07.10.2026 | 13:32
Դելին ու Երևանը քննարկում են Հայաստանում Pinaka Mk-II-ի արտադրության և հավաքման հնարավորությունը․ հնդկական ԶԼՄ
07.10.2026 | 13:24
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունն առողջապահական տագնապ է տարածել՝ ամերիկացիներին կոչ անելով չմեկնել ՌԴ
07.10.2026 | 13:16
Վարդաձորի դպրոցի միջադեպը կուսումնասիրեն, ուսուցչուհուն կարող են զրկել մանկավարժական գործունեության իրավունքից
Բոլորը

Խարկովի մարզում ռուսական բանակի հարձակումների ֆոնին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մայիսի 24-ին Խարկովում հանդիպում է անցկացրել «տարածաշրջանում օպերատիվ իրավիճակի և ջեռուցման սեզոնի նախապատրաստման վերաբերյալ», գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում զեկույցներ են հնչել տարածաշրջանում պաշտպանության, մասնավորապես՝ Վոլչանսկի ուղղությամբ, ինչպես նաև էներգետիկ ենթակառուցվածքների վերականգնման մասին, ասել է Զելենսկին։ Հատուկ ուշադրություն է դարձվել ռուսական հրթիռակոծության պատճառով Խարկովի մարզից տարհանված ուկրաինացիներին բնակարաններով ապահովելուն։

Հանդիպմանը Խարկովի մարզի պաշտպանության մասին զեկույցը ներկայացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։ Նրա խոսքով՝ ռուսական բանակն «ամբողջովին ընկել է Վոլչանսկի համար փողոցային մարտերում և շատ մեծ կորուստներ է կրել գրոհային ստորաբաժանումների անձնակազմում»։

«Ռուսական հրամանատարությունը տարբեր ուղղություններից ռեզերվներ է տեղափոխում Վոլչանսկ՝ փորձելով աջակցել ակտիվ հարձակման գործողություններին, սակայն ապարդյուն»,- հավելել է գերագույն գլխավոր հրամանատարը։

Ինտենսիվ մարտերը, ըստ Սիրսկիի, շարունակվում են Կուպյանսկի ուղղությամբ՝ Կիսլովկա գյուղի տարածքում, որտեղ ռուսական զորքերը փորձում են «ճեղքել ուկրաինական պաշտպանությունը և հասնել Օսկոլ գետը», ինչպես նաև Չասով Յարի մատույցներում։ Առավել «կոշտ» մարտեր են ընթանում Դոնեցկի և Դնեպրոպետրովսկի շրջաններում՝ Կուրախովսկի և Պոկրովսկի ուղղություններով, ասել է գերագույն գլխավոր հրամանատարը։

Նրա խոսքով՝ ռուսական հարձակումը տեղի է ունենում «ինչպես զրահատեխնիկայի կիրառմամբ, այնպես էլ ոտքով, հաճախ մոտոցիկլետներով և մեքենայով»: