Իրանի զինված ուժերը գտնվում են պաշտպանության լիարժեք պատրաստվածության վիճակում։ Այս մասին հայտարարել է բանակի հրամանատար Աբդոլրահիմ Մուսավին՝ «զգուշացնելով թշնամիներին, որ ագրեսիայի ամենափոքր գործողությունը կհանգեցնի Իրանի կործանարար պատասխանին», Tasnim news-ը։ Չորեքշաբթի Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված զորահանդեսների շրջանակում լրագրողների հետ զրույցում գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին ասել է, որ այսօրվա միջոցառման ընթացքում ցուցադրվածը Իրանի ռազմական հնարավորությունների միայն մի …

