Գործադիրն առաջարկում է ուժը կորցրած ճանաչել գործարար ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճարողների կողմից ծրագրի շրջանակում ստեղծված նոր աշխատատեղերի մասով հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների գումարը շահութահարկի գումարից նվազեցնելու արտոնությունը․ տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի խոսքով վերոնշյալ արտոնության սահմանման շուրջ 10 տարիների ընթացքում այն գործնականում լայն կիրառություն չի ունեցել տնտեսվարողների …

