Նոնսե՛նս է․ Փաշինյանը մեղադրեց ՌԴ-ին և Բելառուսին ՀՀ դեմ պատերազմին օգնելու մեջ, բայց ՀԱՊԿ-ը չի լքում․ Անահիտ Ադամյան. ՏԵՍՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
Բոլորը

Մայիսի 24-ին ՀՀ-ում ՌԴ-ի դեսպան Կոպիրկինը խորհրդակցությունների է կանչվել Մոսկվա։ Եվ ռուս դեսպանին Լավրովը հրավիրում է խորհրդակցության, երբ Փաշինյանն անուղղակի մեղադրեց ՀԱՊԿ-ի 2 երկրի՝ ՀՀ դեմ պատերազմի պատրաստմանը մասնակցելու մեջ։ Ու նաև՝ ՀՀ-ում ներքաղաքական զարգացումներ են՝ ընդդիմությունը հակաիշխանական պայքար է տանում՝ Փաշինյանի հեռացման հարցով։ Փաշինյանը թեև ՌԴ անունը չէր տալիս, սակայն հաշվի առնելով այն հանգամանքը որ 2011-2020 թվականներին Բելառուսը և Ռուսաստանը Ադրբեջանին են մատակարարել նրա ռազմական արսենալի 67 տոկոսը, ակնհայտ է՝ նրանց է վերաբերում։ Լուկաշենկոն էր Ալիևի հետ զրույցում ասել, որ նախապես քննարկել են պատերազմի սցենարը և եզրահանգել որ կհաղթեն։

«Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Ադամյանը Factor TV-ի հետ հարցազրույցում ասում է, որ անհապաղ պետք է Հայաստանը սկսի ՀԱՊԿ-ից ԵՏՄ-ից դուրս գալու պրոցեսը, հատկապես, երբ երկրի վարչապետն այսպիսի գնահատականներ է հնչեցնում․

«Նոնսե՛նս է, երբ Փաշինյանը մեղադրում է ՌԴ-ին և Բելառուսին ՀՀ դեմ պատերազմին օգնելու մեջ, բայց ՀԱՊԿ-ը չի լքում։ Մեր քաղաքական ուժը պահանջում է, որ ՀՀ-ն պարտալարը ՌԴ-ից կտրի, և Արևմուտքին ինտեգրվի։ ԵՄ-ին անդամակցելու հանրաքվե նշանակել»։ Անահիտ Ադամյանը Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական իրողությունները եվրաինտեգրման պրոցեսը կասեցնելու համատեքստում է դիտարկում․

«ՌԴ-ի միակ գործիքը ՀՀ-ի դեմ 5-րդ շարասյունն է մնացել, որը գործարկեց։ Ռուսաստանը մեր ինքնիշխանությունն իր դեմ է ընկալում։ ՌԴ-ն և Բելառուսը միլիարդների հարձակվողական զենք են վաճառել Ադրբեջանին՝ 2007-ից, ո՞ւր էր Փաշինյանը, դեռ նույնիսկ հեղափոխություն չկար։ 2007-ին Քոչարյանն էր նախագահ, երբ ՌԴ-ն սկսեց միլիարդների զենքի վաճառքը Ադրբեջանին։ Քոչարյանը եթե էլի իշխանության գա, ոչինչ չի փոխվի։ Այսօր հայտնի հոգևորականը Երևանի փողոցներում լուծում է ՀՀ-ն ԽՍՀՄ 2-ի մաս դարձնելու հարցը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան