Համագործակցության հուշագիր՝ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության միջև

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մայիսի 24-ին ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ-ից:

«Հանդիպմանը ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության և ՀՀ ՆԳՆ ներկայացուցիչներ։

ՆԳ նախարարը բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև ձևավորված վաղեմի սերտ և արդյունավետ բարեկամական համագործակցությունը՝ շնորհակալություն է հայտնել ԱՄՆ կառավարությանը՝ Ներքին գործերի նախարարությունում իրականացվող բարեփոխումներին մշտական աջակցություն ցուցաբերելու, ինչպես նաև Հայաստանի և ԱՄՆ իրավապահ կառույցների միջև փոխգործակցության ընդլայնմանը նպաստելու համար։

Վահե Ղազարյանը կարևորել է նաև ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հետ արդյունավետ համագործակցությունը, մասնավորապես` թմրամիջոցների ապօրինի շրջանառության բնագավառում ոստիկանության ծառայողների վերապատրաստման, տեղեկատվության փոխանակման հարցերում։ Նա համոզմունք է հայտնել, որ ստորագրվող հուշագիրը որակական նոր մակարդակի կբարձրացնի երկու իրավապահ կառույցների փոխգործակցությունը հատկապես թմրամիջոցների, դրանց անալոգների և պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև այդ հանցավոր գործունեությունից բխող փողերի լվացման հետ կապված հանցագործությունների դեմ տարվող պայքարում։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Քրիստինա Քվինը իր հերթին ընդգծել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության համագործակցության կարևորությունը և նշել, որ հուշագիրն առավել ամրապնդելու է փոխգործակցությունը։ Արտակարգ և լիազոր դեսպանն ընդգծելով հատկապես սինթետիկ թմրամիջոցների օգտագործման կործանարար հետևանքների մասին՝ կարևորել է, որ Հայաստանը 2023 թ. միացել է ԱՄՆ կարևոր նախաձեռնություններից Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիային։

Բարձր գնահատելով առկա սերտ համագործակցությունը՝ Քրիստինա Քվինը պատրաստակամություն է հայտնել շարունակելու և խորացնելու այն։

Հանդիպմանը ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը ներկայացրել է Հայաստանի ոստիկանության կողմից իրականացվող աշխատանքները թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարում, իսկ ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը կիսվել է հանցատեսակի դեմ ԱՄՆ փորձառությամբ։

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը և ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության հատուկ գործակալի պարտականությունները կատարող Մերձավոր Արևելքի բաժնի պատասխանատու Քրիստոֆեր Դիջիքը ստորագրել են համագործակցության հուշագիր, որով ոլորտում հնարավորություն կստեղծվի իրականացնել տեղեկատվության փոխանակում, կազմակերպել համատեղ քննարկումներ, զարգացնել անձնակազմի մասնագիտական հմտությունները և առավել արդյունավետ պայքար մղել թմրամիջոցների դեմ»,- ասված է հաղորդագրության մեջ։