Թայվանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է այս տարի կղզու շրջակայքում ամենամեծ թվով չինական ռազմական ինքնաթիռների առկայության մասին, հայտնել է France24-ը: Նշվում է, որ 24 ժամվա ընթացքում պաշտպանական գերատեսությունը Թայվանի շրջակայքում հայտնաբերել է 36 չինական ռազմական ինքնաթիռ և 6 ռազմածովային նավ։ Հայտնաբերված ինքնաթիռներից 13-ը հատել են Թայվանի նեղուցի կենտրոնական գիծը, որը բաժանում է Չինաստանը կղզուց։ Վերլուծաբան Վեն …

