Հետաքրքիր առաջարկներ ունեմ Կովկասի համար, լուրջ քննարկել ենք Ադրբեջան այցի ժամանակ․ Լուկաշենկոն՝ Պուտինին

Լուրեր

07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
Բոլորը

Բելառուսի և Ռուսաստանի նախագահները քննարկելու են առաջին հերթին անվտանգության հարցեր, իսկ մայիսի 24-ին կառավարությունների անդամների մասնակցությամբ՝ տնտեսական հարցեր։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Մինսկ ժամանելուց հետո կայացած հանդիպմանը, գրում է ԲԵԼՏԱ-ն։

Հաշվի առնելով Պուտինի վերջին այցը Չինաստան՝ Լուկաշենկոն նշել է, որ մտադիր է քննարկել հարաբերությունները ՉԺՀ-ի հետ փոխգործակցության համատեքստում։

«Կարծում եմ՝ Սի Ցզինպինն ուրախ կլինի, որ մենք քննարկում ենք այդ հարցերը։ Ես ունեմ շատ հետաքրքիր առաջարկներ մեր տարածաշրջանի, ինչպես նաև Կովկասի համար։ Մենք շատ լուրջ քննարկել ենք Ադրբեջան այցի ժամանակ»,- ասել է Բելառուսի նախագահը։

Հիշեցնենք, որ օրերս Լուկաշենկոն պետական այցով Բաքվում էր, որտեղ բանակցություններ էր անցկացրել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Բացի այդ, նա Ալիևի հետ այցելել էր Արցախի Վարանդա ու Շուշի քաղաքներ։