Ղրիմը հրթիռային հարձակման է ենթարկվել

Լուրեր

09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 19:47
Սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ կլինի Կոմիտասի պողոտա-Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցի վերին հատվածը
09.09.2026 | 19:33
Գերմանիայի ԱԳՆ-ն աջակցել է զորակոչային տարիքի ուկրաինացի տղամարդկանց Ուկրաինա վերադարձնելու առաջարկին
09.09.2026 | 19:16
Վանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինեն
09.09.2026 | 19:00
Պուտինն ուզում է վարկաբեկել Փաշինյանին․ պահանջում է հանրաքվե, որ ԵՄ-ին ցույց տա՝ նա Սերժ Սարգսյանից չի տարբերվում․ Լուսինե Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:44
Ըստ Զատուլինի՝ ՀՀ-ի հետ առևտրատնտեսական հարաբերություններում «մեղմացում չի լինի, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է»
09.09.2026 | 18:30
Թմրանյութ կուլ տալով փախե՞լ է, թե՞ խոշտանգվել․ փաստաբանի ահազանգի հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 18:20
Վրաստանից թռած մասնավոր ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Սև ծովում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 18:10
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով գարի ու ցորեն կուղարկվի Հայաստան
09.09.2026 | 18:00
«Հովանավորել են ծառահատումները»․ հայտնի է՝ ինչու է Հակակոռուպցիոնը մտել էկոպարեկային ծառայություն
09.09.2026 | 17:55
Մոլդովայում Ադրբեջանի քաղաքացի է ձերբակալվել․ նա կասկածվում են ՌԴ ԱԴԾ-ի համար աշխատելու մեջ
09.09.2026 | 17:46
Գնաճը Հայաստանում 4.4% է․ միսը, ձուն, ծիրանն ու դիզվառելիքը զգալի թանկացել են
09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
Բոլորը

Ռուսաստանի կողմից նշանակված բռնակցված Ղրիմի ղեկավար Սերգեյ Աքսյոնովը հայտարարել է մայիսի 23-ի երեկոյան Սիմֆերոպոլի շրջանում հրթիռային հարձակման հետևանքով երկու մարդու մահվան մասին։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում, փոխանցում է Current Time-ը։

Աքսյոնովի խոսքով՝ նրանք «երկու պատահական անցորդներ» են եղել։ Ալուշտայի շրջանում, նրա պնդմամբ, «հարվածներ են գրանցվել դատարկ առևտրային օբյեկտին»։ Ռուսական «ChP/Crimea» Տելեգրամ-ալիքը գրել է, որ Ալուշտայում հարվածը հասցվել է Սեմիդվորյա շրջանի առողջարանին, որը վերակառուցման փուլում է։

Պայթյունների ձայներ են լսվել նաև Սակիում, Յալթայում, Ջանկոյում և Եվպատորիայում։

Ռուսաստանի ՊՆ-ն մայիսի 24-ի առավոտյան հայտնել է Ղրիմում երեք ATACMS հրթիռների, Բելգորոդի շրջանում երկու անօդաչու թռչող սարքերի և Ղրիմի թերակղզու ուղղությամբ շարժվող երեք անօդաչուների ոչնչացման մասին։

Ուկրաինան չի մեկնաբանել այս լուրերը։