Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։ Տարվա կարևորագույն մրցաշարում թիմին կուղեկցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։ …

