Բլինքենը հայտարարել է վիզային սահմանափակումների մասին Վրաստանում ժողովրդավարության խաթարման պատասխանատուների նկատմամբ

Լուրեր

07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
Բոլորը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքնեը հայտարարել է Վրաստանի համար նոր վիզային սահմանափակումների ներդրման քաղաքականության մասին՝ «Արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի պատճառով, գրում է Current time-ը։

Հայտարարության մեջ նշվում է, որ վիզայի սահմանափակումները կիրառվելու են Վրաստանում ժողովրդավարության խաթարման համար պատասխանատու անձանց, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների նկատմամբ: Այդ անձանց շրջանակում են նրանք, ովքեր պատասխանատու են Վրաստանում բռնության կամ ահաբեկման միջոցով քաղաքացիական հասարակությանը և խաղաղ հավաքների ազատությունը ճնշելու համար։

«Յուրաքանչյուրը, ով խաթարում է ժողովրդավարական գործընթացները կամ ինստիտուտները Վրաստանում, այդ թվում՝ 2024 թվականի հոկտեմբերին Վրաստանում կայանալիք ընտրություններից առաջ, ընթացքում և հետո, կարող է համարվել ամերիկյան վիզա ստանալու իրավունք չունեցող և կզրկվի ԱՄՆ այցելելու հնարավորությունից»,- ասել է Բլինքենը։

ԱՄՆ-ը մտադիր է նաև վերանայել Վրաստանի հետ երկկողմ համագործակցությունը։

«Մենք նախկինի պես հույս ունենք, որ Վրաստանի առաջնորդները կվերանայեն օրինագիծը և քայլեր կձեռնարկեն իրենց երկրի ժողովրդավարական և եվրաատլանտյան նկրտումներն առաջ տանելու համար: Վերանայելով մեր երկու երկրների հարաբերությունները՝ մենք հաշվի են առնելու Վրաստանի գործողությունները»,-հավելել է Բլինքենը։

Նա սամանափակումների մասին նաև գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։

«Ես հայտարարում եմ վիզայի նոր սահմանափակումների մասին բոլոր նրանց համար, որոնք պատասխանատու են Վրաստանում ժողովրդավարությունը խաթարելու համար, այդ թվում՝ կապված «Վրացական երազանքի» առաջարկած «օտարերկրիա ազդեցության» մասին օրենքի հետ»,- գրել է ԱՄՆ պետքարտուղարը։