Ակտիվ ցիկլոն է ներթափանցում․ սպասվում է ինտենսիվ անձրև, հնարավոր է նաև կարկուտ
Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին շրջաններում այդ թվում և Երևանում հնարավոր են ինտենսիվ անձրևներ և կարկուտ․ տեղեկացնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Օդի ջերմաստիճանը մայիսի 24-25-ին կնվազի 5-7 աստիճանով, մայիսի 27-29-ին նույնքանով կբարձրանա։