Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության թանգարանն աշխատելու է 10:00-ից 20:00-ն: Այս մասին հաղորդում են «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամից։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ապրիլի 24-ին՝ Հայոց մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օրը, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների համար Երևանի քաղաքապետարանը կկազմակերպի անվճար փոխադրում:

