«Անցումն օգտագործում են տուալետի փոխարեն»․ «Լամբադա» կամրջի գետնանցումը բարեկարգումից երկու տարի անց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.09.2026 | 09:49
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.09.2026 | 09:38
Երևանին 254 մլն դրամ նվիրաբերած «ԷՎՈԿԱԲԱՆԿ»-ին կենտրոնում ծառայողական ավտոկայանատեղ կտրամադրվի
07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
Բոլորը

Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի «Լամբադա» կամուրջը 2022 թվականին է հիմնանորոգվել։ Չնայած դրան՝ ընդամենը երկու տարի անց գետնանցումում խնդիրները շարունակվում են։

«Առաջին փուլով ստորգետնյա հետիոտնային անցման վերանորոգում է տեղի ունեցել։ Հիմնականում սալիկապատում, ջրահեռացման աշխատանքների իրականացում, լուսավորության կազմակերպում և սանհանգույցների կառուցում»․ Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության արդեն նախկին պետի ժամանակավոր պաշտոնակատարը 2023 թվականի հունվարին քաղաքապետարանի էջում հրապարակված տեսանյութում թվարկում էր, թե ինչ բարելավումներ են եղել անցումը վերանորոգելուց հետո։

Այսօր, սակայն, քաղաքացիները Factor TV-ի հետ զրույցում նշում էին, որ խնդիրները մնում են․ անցումում չկա լուսավորություն, պատերին խոնավության հետքեր և ճաքեր են, գարշահոտությունը չի վերացել։

2022-ին համայնքային բյուջեից 137 մլն դրամ էր հատկացվել Ազատության պողոտա-Դավիթ Անհաղթ տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմանը: Ծրագրում ընդգրկված էր «Լամբադա» կամրջի ստորգետնյա հատվածը: Անցած տարի քաղաքապետարանը հայտնել էր, որ կամուրջը ոչ միայն նորոգման, այլև ամրացման կարիք ունի: Նախատեսվում էր կամրջի ամրացում, հեծանների նորոգում կամ փոխարինում, ըստ քաղաքապետարանի՝ ջրահեռացման համակարգը ևս հիմնանորոգելու անհրաժեշտություն կար։

Թե ինչ փուլում են այս աշխատանքները, ինչու է երկու տարի առաջ վերանորոգված անցումն այսօր նման իրավիճակում, քաղաքապետարանից չհաջողվեց պատասխան ստանալ։ Քաղաքապետարանի լրատվության վարչությունից հայտնեցին, որ միայն հաջորդ շաբաթ կկարողանան թեմայի հետ կապված մեկնաբանություն տալ։

Վերջերս առատ տեղումներից հետո մայրաքաղաքի մեկ այլ՝ «Փակ շուկայի» գետնանցումն էր ջրով լցվել։ 50 մլն դրամով հիմնանորոգված գետնանցման մի հատվածն այս պահին փակ է վերանորոգման աշխատանքների համար։ Թե ինչ շինաշխատանքներ են իրականացվում վերջերս հիմնանորոգված գետնանցումում և որքան գումար է հատկացվել շինարարությունն իրականացնող ընկերությանը, Factor.am-ի գրավոր հարցմանը պատասխանելու համար քաղաքապետարանին 30-օրյա ժամկետ է անհրաժեշտ։

Նշենք, որ Խորեն Գրիգորյանը շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից սեփական դիմումի համաձայն ազատվել է՝ անցած տարի դեկտեմբերին «Փակ շուկայի» գետնանցումում պետական վերահսկողության ծառայության ստուգումներից և կատարված շինաշխատանքների մի շարք ծավալային հավելագրումներ ու որակական թերություններ արձանագրելուց հետո։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան