«Դարձել ենք թույլ օղակ». ուսուցիչների թիվը Հայաստանում նվազել է 1200-ով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
Բոլորը

Հայաստանում ուսումնական վերջին տարվա ընթացքում ուսուցիչների թիվը նվազել է 1200-ով։ Այս մասին տեղեկանում ենք Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։ Հայաստանում կա 29 հազար ուսուցիչ, մինչդեռ նախորդ տարում այդ թիվը 30 հազար 200 էր։ Ստացվում է՝ Հայաստանում ուսուցիչների պահանջարկի ֆոնին ԿԳՄՍ նախարարությանը ոչ միայն չի հաջողվել լրացնել այդ բացը, այլև իրավիճակն ավելի է սրվել։

Իսկ որո՞նք են ուսուցիչների թվի նվազման հիմնական պատճառները։ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը շեշտում է՝ հանրապետությունում ունենք ուսուցիչներ, որոնք աշխատում են ոչ ամբողջ դրույքաչափով։

«Այդ նվազումը, հնարավոր է, պայմանավորված է այն բանով, որ որոշ ուսուցիչներ դուրս են եկել համակարգից, կամ, հնարավոր է, տվյալ դպրոցում ավելացրել են իրենց դրույքաչափը, և արդյունքում մեկ այլ դպրոցից դուրս են եկել։ Բայց վստահ եմ, որ նվազումը դիտվել է նաև միջին մասնագիտական կրթություն ունեցող ուսուցիչների՝ դպրոցից դուրս գալու արդյունքում»,- ասում է փոխնախարարը։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, սակայն, նշում է, որ միայն մասնագիտական գործունեությունը դադարեցրած բարձրագույն կրթություն չունեցող մանկավարժների թիվը չէ, որ ուսուցիչների թվի նվազման հարցում որոշիչ է եղել։

Ուսուցիչ Մարգարիտա Մխիթարյանն էլ իր պատկերացումներն է ներկայացնում, թե ինչու են իր շրջապատի մանկավարժները թողնում աշխատանքը դպրոցում։

«Ցածր աշխատավարձով ծանրաբեռնված աշխատանք ենք անում, թղթաբանության հետ կապված պահանջներով հագեցած։ Ուսուցիչն այսօր լվանում է ձեռքերը, ասում է՝ ինձ պետք չէ այս աշխատանքը»,- ասում է նա։

Ուշագրավ է, որ այս համատեքստում ուսումնական, նախորդ տարվա համեմատ, ավելի քան 1000-ով աճել է մանկավարժական այն աշխատողների թիվը, որոնք վարչական, ուսումնաօժանդակ և այլ աշխատանքներին զուգընթաց՝ զբաղվել են նաև ուսուցչական գործունեությամբ։ Նախորդ տարվա 8,085-ի համեմատ՝ 2023-24 ուսումնական տարում նրանց թիվը 9,549 է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան