Եթե թշնամի ես հարևաններիդ հետ, Անկարայից մի կոճակ սեղմելով քեզ կարող են ոչնչացնել, այնպես անենք՝ չսեղմվի․ Ռուբեն Բաբայան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն օրերս հայտարարեց, որ 2020-ի պատերազմից հետ ՀՀ անկախ պետության վերացման փորձեր են եղել, 2021-ի մայիսին, 2022-ի սեպտեմբերին, 2023-ի սեպտեմբերին, բայց չի ստացվել։ Նա սա ասում էր՝ Ռուսաստանին և Բելառուսին անուղղակիորեն առնչվող իր մեղադրանքի համատեքստում, որ մասնակցել են ՀՀ դեմ պատերազմի պատրաստմանը։

Փաշինյանը նաև Ադրբեջանի հետ սահմաանզատման համատեքստում է խոսում իրական և պատմական հայաստանների միջև ընտրություն կատարելու մասին։ Նա ասում է, որ ցավոտ, բայց տեղի է ունենում պատմական Հայաստանից իրական Հայաստանին անցում։ Իսկ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 9-ի հանրահավաքում Փաշինյանին մեղադրեց նման բաժանում անելու մեջ։ Մինչդեռ Փաշինյանը վստահեցնում է՝ երբ Ադրբեջանը ընդունում է, որ սահմանազատված գծից հետո Հայաստանն է, ուրեմն ընդունում է, որ այն անձեռնմխելի է։ Մինչդեռ թերահավատներն ասում են, որ Ադրբեջանը միևնույնն է՝ պատերազմելու է, ինչո՞ւ ենք լքում մեր դիրքերը։

Ռեժիսոր Ռուբեն Բաբայանը Factor TV-ի հարցազրույցում ասում է, որ Հայաստանի անվտանգային խնդիրներն սկսվել են այն պահից, երբ պետություն և պաշտպանություն կառուցելու գործը Հայաստանի 30-ամյա իշխանությունները Ռուսաստանին են լիազորել, որը արդեն հավակնություն է դրսևորել ամբողջությամբ երկրի նկատմամբ վերահսկողություն ունենալ․

«Այդ երկիրն ուզում է ՀՀ-ին տիրանալ ամբողջապես, քանի որ մենք կամովին հանձնել ենք Հայաստան պետությունը կառուցելու հարցը իրեն։ Այդ երկիրը հրահրում է կոնֆլիկտ ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, որ գա մեզ փրկելու, վախեցնելու մեզ, որ ռուսական կայսրության մաս դարձնի»։ Ռուբեն Բաբայանն անընդունելի է համարում ներկայիս անվտանգային և սահմանային խնդիրների լուծումը մեկ դար առաջվա մեթոդներով տեսնելը, երբ բերվում է Սարդարապատի ճակատամարտում հաղթանակը որպես ապացույց, որ հնարավոր է նույն մեթոդը կիրառել նաև այսօր։ Ըստ նրա՝ խաղաղություն ապահովել հնարավոր է միանգամայն այլ միջոցներով․

«Եթե թշնամի ես հարևաններիդ հետ, Անկարայից մի կոճակ սեղմելով՝ քեզ կարող են ոչնչացնել։ Մենք պետք է այնպես անենք, որ այդ կոճակը չսեղմվի։ Եթե Կիրանցում թնդանոց ես տեղադրել, չի նշանակում՝ այդ գյուղ պաշտպանված է։ Տանկերը կարող են լինել Կիրանցում, բայց Երևանը չլինի։ Ո՞ւմ են պետք այդ տանկերը, երբ երկիրը կարող են ներսից գրավել, ո՞վ ասաց՝ սահման անցնելով են միայն գրավում երկիրը։ Մեր ամենաթույլ տեղը Երևանն է, որտեղ այսքան մարդ է կենտրոնացած»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան