ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը կմշակի օրինագիծ, որը թույլ կտա օգտագործել ԱՄՆ ռազմական ուժերը Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման միջև պատերազմի սրման դեպքում, հայտարարել է Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Մայքլ Մաքքոլը։ Նա, միաժամանակ, հույս է հայտնել, որ օրենքն ուժի մեջ մտնելու անհրաժեշտություն չի լինի։ «Հուսով եմ, որ երբեք ստիպված չեմ լինի ստորագրել այս օրինագիծը: …