Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «խելագարություն» է անվանել ՀԱՄԱՍ-ի պահանջները և ասել, որ չի ընդունի համաձայնությունը, որը խմբավորմանը կթողնի Գազայի հատվածի ամբողջական կամ մասնակի վերահսկողությունը: Նեթանյահուի խոսքով՝ ռազմական ճնշումը պատանդներին ազատելու լավագույն միջոցն է, գրում է Euronews-ը։ «ՀԱՄԱՍ-ի խելահեղ պահանջների առջև կապիտուլյացիան ոչ միայն չի հանգեցնի առևանգվածների ազատ արձակմանը, այլև կհրահրի նոր ջարդ»,- ասել է Նեթանյահուն։ …

