Հրազդանը և Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ

Լուրեր

07.11.2026 | 17:30
Ծանրորդ Էմմա Պողոսյանն աշխարհի առաջնությունում 8-րդն է
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հանրապետության մեծ մասում ձյուն կտեղա. բուք և սառնամանիք է սպասվում
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
Բոլորը

Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Մոնպելիե քաղաքից ժամանած պատվիրակությանը՝ Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյիի ուղեկցությամբ։ Այս մասին Սևակ Միքայելյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Հրազդանի համայնքապետարանում ստորագրվել է համագործակցության հուշագիր, ըստ որի՝ Հրազդան և ֆրանսիական Մոնպելիե քաղաքների միջև հաստատվել են բարեկամական հարաբերություններ։

«Պատվիրակության կազմում էին Մոնպելիեի փոխքաղաքապետ և Մոնպելիեի միջերկրական մետրոպոլիայի փոխնախագահ Քլեր Հարթը, քաղաքապետարանի պաշտոնատար անձինք, Մոնպելիեի փաստաբանական պալատի անդամներ, որոնց թվում էր Մոնպելիեում բնակվող և ծնունդով Հրազդանցի Նաիրա Զորոյանը։

Այցի նպատակը Հրազդան և Մոնպելիե քաղաքների միջև համագործակցության հուշագրի ստորագրումն էր։
Ողջունելոբ հյուրերին՝ համայնքի ղեկավարն արժևորել է Ֆրանսիայի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության բարեկամական ամուր կապերը, երախտագիտությամբ փաստել, որ Ֆրանսիան եղել և շարունակում է մնալ Հայաստանի կողքին։

Դեսպան Դըկոնտինյին գուհունակություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ կարևորելով Ֆրանսիայի և Հայստանի միջև եղած դարավոր բարեկամական կապը։  Սևակ Միքայելյանը շնորհակալություն է հայտնել նաև Նաիրա Զորոյանին՝ երկու քաղաքների միջև բարեկամական կապերի հաստատմանը նպաստելու համար։

Համայնքի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ երկու քաղաքների միջև ձևավորված բարեկամական կապերը վստահաբար զարգանալու են, ինչն էլ նպաստելու երկու քաղաքների փոխճանաչմանը և առաջընթացին։

Ընդլայնված հանդիպմանը հաջորդել է համագործակցության հուշագրի ստորագրման պաշտոնական արարողությունը, որով Հրազդանն ու Մոնպելիեն հռչակվել են քույր քաղաքներ։

Համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանի ուղեկցությամբ պատվիրակության անդամներն այց են կատարել Հրազդանի Արտակ Ռաֆայելյանի անվան մանկապատանեկան մարզադպրոց, շրջայց կատարել և հանձնառություն ստանձնել առաջիկայում գտնել տարբերակներ՝ դպրոցի վերանորոգմանը աջակցելու համար»,- ասված է համյնքապետարանի տարածած հաղորդագրության մեջ։