Զենքի գործադրմամբ խուլիգանության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ
Հասարակություն
28.11.2026 | 11:52
Զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով հետախուզվող 35-ամյա տղամարդը հայտնաբերվել և ձերբակալվել է Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանի մոտ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։
«Նոյեմբերի 24-ին Համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերել են տղամարդուն և տեղափոխել ոստիկանության բաժին։
Երևանի բնակիչը նոյեմբերի 17-ից հետախուզվում էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեղադրանքով։
Նա ներկայացվել է նախաքննական մարմին»,- գրված է հաղորդագրության մեջ։

