Ապրիլի 16-ին ժամը 09:00-ից դադարեցվել է Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոն փողոցի գազասպառողների գազամատակարարումը․ տեղեկացնում են Գազպրոմ Արմենիայից։ «Այլ կազմակերպության կողմից իրականացվող շինարարական աշխատանքների ժամանակ վնասվել է միջին ճնշման գազատար։ Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի»,- ասված է հաղորդագրությունում։

