Գերմանիայի կառավարությունը մերժել է Ուկրաինայի օդային տարածքի պաշտպանությանը ՆԱՏՕ-ի հնարավոր մասնակցության առաջարկները։ Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեստրեյթը բացառել է դաշինքի հակաօդային պաշտպանության համակարգերի կիրառման հնարավորությունը Ուկրաինայի երկինքը պաշտպանելու համար, ինչը նախկինում հնարավոր էին համարում ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր քաղաքական գործիչները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը: Դաշնային կառավարության ներկայացուցչի դիտարկմամբ՝ խոսքն այս պահին Ուկրաինայի հակաօդային …

