«Ազնավուրիանա»․ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Դոյչե Գրամոֆոն» պիտակով ալբոմ թարկած տարածաշրջանի առաջին նվագախումբն է

Լուրեր

07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը տարածաշրջանի առաջին նվագախումբն է, որն ալբոմ է թողարկել աշխարհահռչակ «Դոյչե Գրամոֆոն» պիտակով։ «Ազնավուրիանա» խորագրով ալբոմը նվիրված է Շառլ Ազնավուրի ստեղծագործություններին։ Ալբոմը ներկայացնում է Ազնավուրի մշտարդի երաժշտությունը՝ փոխադրված թավջութակի և նվագախմբի համար․ տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից։

Ազնավուրի ստեղծագործությունների գործիքային տարբերակները Սիմֆոնիկ նվագախումբը ձայնագրել է Անվանի թավջութակահարուհի Կամիլ Թոմայի հետ։ Գաղափարը դիրիժոր Սերգեյ Սմբատյանինն է: Մաեստրո Սմբատյանն այն ներկայացրել է թավջութակահարուհուն, Կամիլ Թոման էլ սիրով համաձայնել է մասնակից լինել գաղափարի իրականացմանը։

Ալբոմում տեղ են գտել Ազնավուրի հայտնի ստեղծագործությունները, ընդհանուր առմամբ ներառված է 15 կատարում։ Ձայնագրման աշխատանքները կատարվել են Երևանում և Փարիզում։ «Ազնավուրիանա»-ն թողարկվել է «Հայաստան» համահայկական հիﬓադրամի և Ակբա բանկի աջակցությամբ։ Առաջիկայում ծրագրվում է նաև ունենալ համերգային տեսագրություն, որտեղ Շառլ Ազնավուրի մի քանի նոր, ինչպես նաև ալբոմում տեղ գտած ստեղծագործությունները կներկայացվեն համերգային տարբերակով։ Ծրագիրը կնկարահանվի բարձրակարգ նորարարական սարքավորումներով և կներկայացվի «Դոյչե Գրամոֆոնի» տեսահարթակում։

Նշենք, որ ալբոմի ձայնագրությունն իրականացվել է 10-ակի գրեմմիակիր հնչյունային պրոդյուսեր Քրիստոֆեր Ալդերի կողմից, ով ներկայացնում է «Դոյչե Գրամոֆոն» ընկերությունը։